Աշխարհ

28.11.2022 18:40


«Կարծես սարսափ ֆիլմ լինի»․ Բայդենին քննադատել են երեխաների հետ լուսանկարվելու համար

«Կարծես սարսափ ֆիլմ լինի»․ Բայդենին քննադատել են երեխաների հետ լուսանկարվելու համար

DC Patriot-ի լրագրող Մինդի Ռոբինսոնը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Նանտաքեթ կղզի կատարած աշխատանքային այցի ժամանակ պատուհանի հակառակ կողմից խանութում լուսանկարվող աղջիկներին նայելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բայդենի մասնակցությամբ լուսանկարները սոցցանցերում է հրապարակել Nantucket Current տեղական լրատվամիջոցը։ Կղզի կատարած այցի ժամանակ Բայդենը մոտեցել է խանութի ցուցափեղկին, անշարժ կանգնել ու ժպտացել՝ դեռահասների հետ լուսանկարվելու ակնկալիքով։ Զարմացած երեխաները, նկատելով երկրի ղեկավարին, լուսանկարվել են նրա հետ։

Լրագրողի կարծիքով, սակայն, հրապարակված կադրերում ամերիկացի առաջնորը «վախենալու» տեսք ունի։

«Կարծես սարսափ ֆիլմ լինի, փրկե՛ք երեխաներին»,-գրել է Ռոբինսոնը հրապարակմանը կից մեկնաբանություններում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը