Էլիզաբեթ 2-րդի Jaguar-ն աճուրդում վաճառվել է իրական գնից 7 անգամ թանկ (լուսանկար)
Jaguar X-Type մեքենան, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, աճուրդում վաճառվել է 43 000 ֆունտ ստերլինգով, հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականը նկատում է, որ տվյալ մոդելը սովորաբար աճուրդում կվաճառվեր անհամեմատ ավելի էժան, սակայն արքայական պատկանելությունը մեծացրել է այս մեքենայի արժեքը, ինչի արդյունքում այն վաճառվել է 7 անգամ ավելի թանկ:
Աճուրդը կազմակերպել է Բերքշիրում գտնվող Historics աճուրդի տունը: Գնորդի ինքնությունն անհայտ է:
Կանաչ մեքենան, որի գույնը հայտնի է որպես Emerald Fire, թագուհուն ծառայել է Վինձորի կալվածքի տարածքով շրջելու համար:

Աղբյուրը՝ tert.am