«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային երկրամասի խորհրդարանի պատգամավորի և Հայդելբերգի քաղաքային խորհրդի անդամի հետ
Նոյեմբերի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային երկրամասի խորհրդարանի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր դր․ Ռայներ Բալցերի և Հայդելբերգի քաղաքային խորհրդի անդամ Սվեն Գեշինսկիի հետ, ովքեր Հայաստանում էին գտնվում Դիլիջանի միջազգային դպրոցի հրավերով։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի անվտանգային խնդիրներին, առավել մանրամասն՝ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրադրությանը, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներին։
Իր խոսքում Աննա Գրիգորյանը հիշատակեց նաև Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությունը՝ այժմ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ֆոնին, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնացող վտանգը համեմատելով ցեղասպանության հետ։
Դր․ Ռայներ Բալցերը հավաստիացրեց, որ Հայաստանի խնդիրների մասին կբարձրաձայնեն Լանդթագում՝ պատրաստելով Հայաստանի մասին զեկույց-հաշվետվություն և շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխադարձաբար հայ պատգամավորներին հրավիրեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային երկրամասի խորհրդարան։