Լրահոս

28.11.2022 19:58


Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ծառայողական Volkswagen Phaeton-ն ու Nissan March-ը

Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ծառայողական Volkswagen Phaeton-ն ու Nissan March-ը

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Phaeton մակնիշի 001 GG 01 համարանիշի և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen Phaeton-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Արդյոք գլխավոր դատախազը վթարի պահին ավտոմեքենայում է եղել, թե ոչ, պարզվում է։

Այս խորագրի վերջին նյութերը