Լրահոս

28.11.2022 20:02


Հրատապ կարգով միլիոնավոր դրամներ՝ ԱԺ բուֆետի վերազինման համար

Հրատապ կարգով միլիոնավոր դրամներ՝ ԱԺ բուֆետի վերազինման համար

Ազգային ժողովի բուֆետի վերազինումը շարունակվում է. օրերս այս «սուրբ առաքելության» համար նոր պայմանագրեր են կնքվել, գրում է 168.am-ը:

Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի համար 5 միլիոն 15 հազար դրամ արժողությամբ պայմանագրով «Վալենսիա ՀՁ» ՍՊԸ-ից ձեռք է բերել սառնարաններ: Դարձյալ նույն օրը, նույն ընկերության հետ 8 միլիոն 510 հազար դրամ գնահատված մեկ այլ պայմանագրով՝ ստացել է սննդի համար էլեկտրական կենցաղային տեխնիկա, այդ թվում՝ սալօջախներ, սթեյքի սարք, վառարան, սպասք լվացող մեքենա, մսաղաց, բանջարեղեն կտրող սարք:

Ազգային ժողովը ճաշարաններում օգտագործվող սարքեր է ձեռք բերել նաև «Եվրոշին» ՍՊԸ-ից. պայմանագրի գինը՝ 4 միլիոն 474 հազար դրամ:

Բուֆետի օդափոխման սարքերի տեղադրման աշխատանքների համար կնքված պայմանագրի գինը պետությանն արժեցել է 5 միլիոն 370 հազար դրամ. պայմանագիրն Ազգային ժողովը կնքել է «Եվրովենտ» ՍՊԸ-ի հետ:

Հիշեցնենք՝ դեռ ընթացիկ ամսվա սկզբին՝ նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովը Ա/Ձ Մանուկ Գալստյանի հետ պայմանագիր էր կնքել՝ 5 միլիոն դրամ գումարով ձեռք բերելով ԱԺ ճաշարանի ճաշասեղաններ (աթոռներ):

Ուշագրավ է, որ բոլոր պայմանագրերը կնքվել են ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով:

Այս խորագրի վերջին նյութերը