Լրահոս

30.11.2022 10:58


Խոշոր հրդեհ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում․ 70-ամյա տանտիրուհին այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն

Խոշոր հրդեհ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում․ 70-ամյա տանտիրուհին այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները։ Այնուհետև ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Մինչ հրշեջների և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ժամանումը, նշված փողոցի 36 տանից Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 70-ամյա Գոհար Մկրտչյանը։ Վերջինս ստացել է այրվածքներ։

Պարզվել է, որ այրվել է Գ․ Մկրտչյանին պատկանող հյուրասենյակի գույքն ամբողջությամբ, 2 պատուհանները, խոհանոցային կահույքը, ջերմահարվել են 3 դռները, սառնարանը, գազօջախը։

Նախաձեռնվել է վարույթ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Այս խորագրի վերջին նյութերը