ԱԱ-2022-ի կազմկոմիտեն հայտնել է, որ մարզադաշտերի կառուցման ժամանակ զոհվել է մինչև 500 ներգաղթյալ
400-ից 500 աշխատանքային ներգաղթյալ է մահացել Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության համար նախատեսված մարզադաշտեր կառուցելիս: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Աշխարհի գավաթի անցկացման և ժառանգության հարցերով գերագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Հասան ալ-Թավադին։
Աշխարհի առաջնության նախապատրաստման ժամանակ իրավապաշտպան կազմակերպությունները և արևմտյան լրատվամիջոցները մշտապես քննադատում էին Կատարի իշխանություններին աշխատանքային ներգաղթյալների, կանանց և սեռական փոքրամասնությունների իրավունքների ոլորտում իրենց քաղաքականության համար։

Աղբյուրը՝ tert.am