Աշխարհ

30.11.2022 21:45


Շոտլանդացին ուղեղի ուռուցքի նոպայից հետո սկսել է խոսել ու մտածել միայն ֆրանսերեն

Շոտլանդացին ուղեղի ուռուցքի նոպայից հետո սկսել է խոսել ու մտածել միայն ֆրանսերեն

Շոտլանդական Գլենռոթես քաղաքի բնակիչը պատմել է, որ ուղեղի ուռուցքի պատճառով առաջացած նոպայից հետո, ինքը մոռացել է անգլերենն ու փոխարենը կարողացել է խոսել և մտածել միայն ֆրանսերեն:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Մարկուս Ջոնսը սկսել է գլխացավեր ունենալ անցյալ տարվա սեպտեմբերին՝ իր որդու՝ Ֆիննիկի ծնվելուց անմիջապես հետո:

Սկզբում նրա մոտ ախտորոշվել էր էպիլեպսիա, սակայն սկանավորման հետևանքով հայտնաբերվել է ուռուցք օքսիպիտալ բլթի վրա: Կողմնակի ազդեցությունները ներառում են տեսողության խնդիրներ, հիշողության կորուստ և ուղեղի մթագնում: Նոպաներից մեկի ժամանակ նա կորցրել է անգլերեն խոսելու ունակությունը։

24-ամյա Ջոնսը պատմել է. «Սարսափելի էր, ես տեսնում էի իմ զուգընկերուհուն և փորձում էի նրան ասել, որ նոպա եմ ունենում, բայց կարող էի մտածել և խոսել միայն ֆրանսերեն: Դա տևեց ընդամենը մի քանի րոպե, բայց ես սահուն մտածում էի և հասկանում, որ դա ֆրանսերեն է, այնուհետև նորից սկսեցի խոսել անգլերեն»:

Ներկայում տղամարդը պատրաստվում է վիրահատության:

Mr Jones was originally diagnosed with epilepsy but a scan later revealed a tumour on his occipital lobe. The occipital lobe is the visual processing centre of the brain and Mr Jones faces losing his sight when the tumour is surgically removed (file image of brain scans)

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը