Աշխարհ

30.11.2022 15:42


Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել արդյունաբերական մի շարք ոլորտներում

Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել արդյունաբերական մի շարք ոլորտներում

Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել էներգետիկ մեքենաշինության, նավաշինության և ավիաշինության ոլորտներում, տեղեկացրել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփակը։

Նա և Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը չորեքշաբթի, «Ռուս արդյունաբերող» համաժողովի շրջանակում, ստորագրել են հուշագիր Ռուսաստան-Իրան գործնական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին։

«Մենք համատեղ նախագծերի սկզբունքային համաձայնագրեր ենք կնքել տուրբինների արտադրության, նավաշինության, շարժակազմի, ուղղաթիռների և ավիաշինության, ինքնաթիռաշինության, ինչպես նաև տրակտորների և գյուղատնտեսական սարքավորումների արտադրության ոլորտներում»,-ասել է Փեյմանփակը։

Նա ավելացրել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այս ոլորտներում», որտեղ կա ՌԴ-ի հետ համատեղ ընկերությունների ստեղծման հնարավորություն։

Այս խորագրի վերջին նյութերը