Տնտեսական

01.12.2022 13:48


Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսվել է․ ՀԾԿՀ (տեսանյութ)

Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսվել է․ ՀԾԿՀ (տեսանյութ)

Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսվել է։ Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա չկարողացավ ասել՝ սակագինը կփոխվի, թե ոչ։ «7-10 օրվա ընթացքում պարզ կլինի»,-ասաց Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել եւ պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի, սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը՝ 180 դրամ, իսկ մնացած սովորական սպառողների համար սակագինը 200 դրամից կդառնա 208,5 դրամ: Այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց այդ որոշումը:

Իսկ ՏԿԵ նախարարությունն էլ հայտարարել է, որ այսօրվա գործող եւ սահմանվելիք սակագների տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է: Այսինքն սպառողի համար ակագնի որեւէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է:

Հիշեցնենք` դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը