Լրահոս

01.12.2022 14:58


Երևանում բախվել են Mercedes Vito-ն ու 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ

Երևանում բախվել են Mercedes Vito-ն ու 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ բախվել են Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադի բժիշկների կոմղից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսի միջից ևս մոտ 8 հոգի անձնական օգտագործման ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Բախման հետևանքով Mercedes Vito-ն, որը հաշվառված է «Արարատ Բանկի» հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել տրանսպորտային կանգառն ազդարարող երթակե ցուցանակին և տապալել այն։

Ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։

Այս խորագրի վերջին նյութերը