Գայի պողոտայի բարձրահարկ շենքի բակում կնոջ դի է հայտնաբերվել
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պարեկները սահմանզատել են տարածքը, ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Ժ. Ս-ն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս իրենց շենքի 7-րդ հարկի իր բնակարանից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։