Լրահոս

24.04.2009 18:18


Վահագն Խաչատրյան. «Հայ–թուրքական հարաբերությունների մեջ պատահական բաներ չեն լինում»

Այլընտրանք հասարակական քաղաքական նախաձեռնություն անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունը պատահական չէ, որ ապրիլի 24-ի նախօրեին է եղել։

-Հայ-թուրքական հարաբերությունների մեջ պատահական բաներ չեն լինում։ Երևի այս հայտարարությունը ուղղված է նրան, որ Օբաման չասի ցեղասպանություն բառը,-ասել է նա և հավելել, որ  եթե Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագիրը  կասկածի տակ է դնում ցեղասպանության հարցը, ապա իրենց  համար դա անընդունելի է։

 -Դա մեր անհանգստությունն է։ Ոնց որ թե նախնական հայտարարության մեջ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին այդ կետը կա, որը անընդունել է բոլորիս համար,-ասել է Վահագն Խաչատրյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը