Լրահոս

03.12.2022 12:10


Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, հայտնաբերվել են երկտողներ

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, հայտնաբերվել են երկտողներ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա գրված է՝ «մահվանս մեջ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։

Մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Ա․ Ս․-ն է։

Այս խորագրի վերջին նյութերը