Լրահոս

04.12.2022 16:50


Զինծառայողը վիրավորվել է իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից․ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Զինծառայողը վիրավորվել է իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից․ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնել դեկտեմբերին 3-ին ՀՀ զինված ուժերի զինծառայողի՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ կատարվածի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը