Լրահոս

05.12.2022 10:54


Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր

Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր

Հանրապետության ամբողջ տարածքում այս տարի կդիտվի տաք և չոր դեկտեմբեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ դեկտեմբերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր՝ 2-3 աստիճանով, իսկ տեղումները՝ նորմայից պակաս:

«Սա նշանակում է, որ բազմամյա միջին արժեքի համեմատ մենք ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր: Այս պահի դրությամբ Հանրապետության մեծ մասում՝ բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերի, ինչպես նաև Արցախի, որտեղ ջերմաստիճանը նորմայի սահմանում է, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-ից 8 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանը հավելեց, որ, դեկտեմբերի 8-ից սկսած, ջերմաստիճանի բարձրացում է կանխատեսվում նաև Լոռիի, Տավուշի , Սյունիքի և Արցախի հատվածներում:

Այս խորագրի վերջին նյութերը