Աշխարհ

05.12.2022 16:26


Ադրբեջանը կավելացնի ազգային անվտանգությանն ուղղված ծախսերը

Ադրբեջանը կավելացնի ազգային անվտանգությանն ուղղված ծախսերը

Ադրբեջանն ավելացնում է ազգային անվտանգությանն ուղղված բյուջետային ծախսերը, հայտնում է ԱՊԱ-ն։

Թերթի հաղորդմամբ՝ դա արտացոլված է «Ադրբեջանի 2023 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրենքի նախագծում, որը երրորդ ընթերցմամբ քննարկվում է տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռներեցության խորհրդարանական հանձնաժողովի նիստում։

Օրինագծի նոր խմբագրման համաձայն՝ 2023 թվականին ազգային անվտանգության ապահովման համար հատկացվում է 375 մլն 354, 411 հազար մանաթ (աճը՝ 11 մլն 117,5 հազար մանաթ)։

Դեկտեմբերի 5-ի դրությամբ 1 ադրբեջանական մանաթն արժե 0,58827 ԱՄՆ դոլար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը