Լրահոս

05.12.2022 17:03


Երևան-Գյումրի ճանապարհին 35-ից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի և ոչ ձմեռային անվադողերով երթևեկող որոշ ավտոմեքենաների հետևանքով բախվել են իրար․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ճանապարհին 35-ից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի և ոչ ձմեռային անվադողերով երթևեկող որոշ ավտոմեքենաների հետևանքով բախվել են իրար․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-85 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի ու չմշակման պատճառով բախվել են 35-ից ավելի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով, նախ Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարների հիմնական պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհն սպասարկողը ճանշինականները չեն կատարել ճանապարհն աղ ու ավազով մշակելու աշխատանքներ, ինչպես նաև որոշ վարորդների՝ ամառային անվադողերը ձմեռային անվադողերով չփոխելու հանգամանքը։

Այս խորագրի վերջին նյութերը