Աշխարհ

05.12.2022 20:12


Նյու Յորքի բնակիչը խանութից գնել է 300 հատ iPhone, սակայն կողոպտվել է խանութից դուրս գալուց րոպեներ անց

Նյու Յորքի բնակիչը խանութից գնել է 300 հատ iPhone, սակայն կողոպտվել է խանութից դուրս գալուց րոպեներ անց

Նյու Յորքի բնակիչը, որը հանրահայտ Հինգերորդ պողոտայում գտնվող Apple ընկերության խանութից գնել է 300 հատ iPhone, կողոպտվել է խանութից դուրս գալուց մի քանի րոպե անց, գրում է Oddity Central-ը:

Երբ նա Apple-ի ֆիրմային տոպրակներով դուրս է եկել խանութից ու ուղևորվել է դեպի մեքենան, տղամարդու մոտից գողացել են 95 000 դոլար արժողությամբ 125 սմարթֆոն:

Նյու Յորքի ոստիկանության հայտարարության համաձայն՝ 27-ամյա անանուն տղամարդը կանոնավոր հաճախորդ է եղել Հինգերորդ պողոտայի Apple Store-ում և պարբերաբար մեծ քանակությամբ iPhone-ներ է գնել, որոնք հետո վերավաճառել է իր փոքր բիզնեսի միջոցով:

Ոստիկանությունը պատմել է, որ երբ գնորդը քայլելիս է եղել դեպի մեքենան, երկու տղամարդ դուրս է եկել՝ պահանջելու, որ նա հանձնի հեռախոսները։ Տղամարդը հրաժարվել է. նրանք փորձել են ուժով խլել պայուսակները, բռունցքով հարվածել են տուժողի դեմքին և կարողացել գողանալ պայուսակներից մեկը։

Ոստիկանությունը չի բացառել, որ կողոպտիչները որոշ ժամանակ հսկել են նրան, սակայն գործը դեռ քննության փուլում է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը