Վճռորոշ նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները. Լավրով
Տարեսկզբին Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, Մոսկվան պատրաստ է աջակցել կողմերին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մոսկվայի նախագիծը պատրաստվել է վաղուց՝ այս տարվա սկզբին, և հանձնվել է կողմերին՝ որպես ընդհանուր բազա գտնելու հարցում օգնելու Ռուսաստանի Դաշնության ցանկության հաստատում։ Այն ընդհանուր առմամբ դրական է ընդունվել»,-ասել է Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ ռուս նախարարի՝ դրանից հետո եղել են Ադրբեջանի առաջարկները՝ հինգ սկզբունքները, եղել է Նիկոլ Փաշինյանի արձագանքը, իսկ վերջերս՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, ադրբեջանական կողմը ներկայացրել է հնարավոր փաստաթղթի մեկ այլ տարբերակ:
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Հայաստանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պատասխան առաջարկները։
«Մենք առաջվա պես պատրաստ ենք օգնություն ցուցաբերել, այստեղ, իհարկե, շատ կարևոր է որոշել հիմնական, հիմնարար հարցերը։ Այս առումով վճռորոշ նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, երբ վերահաստատել են իրենց վճռականությունը՝ լուծելու բոլոր խնդիրները ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,-հավելել է Լավրովը։

Աղբյուրը՝ tert.am