Պելեն արձագանքել է Բրազիլիայի հավաքականի հաղթանակին
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն արձագանքել է 2022 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ խաղում Բրազիլիայի հավաքականի հաղթանակին։
Փլեյ-օֆֆի առաջին փուլի խաղում Սելեսաոյին հաջողվեց ջախջախիչ 4:1 հաշվով հաղթել Հարավային Կորեայի թիմին։
Հիշեցնենք, որ խաղից հետո Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները բացել էին Պելեի պատկերով պաստառ։ Բրազիլացին, ով գտնվում է հիվանդանոցում, իր ուղերձը փոխանցել է հարազատների միջոցով.
«Թեթևության և երջանկության զգացմուների խառնուրդ.․․․ Նրանք օրս ուրախությամբ լի դարձրին»,-մեջբերում է Պելեին Globo Esporte-ը։

Աղբյուրը՝ tert.am