Լեդի Գագայի ֆրանսիական բուլդոգներին առևանգողին դատապարտել են 21 տարվա ազատազրկման
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի շներին առևանգելու և նրա օգնականի դեմ մահափորձի համար բանտարկված երիտասարդի գործով վճիռը կայացվել է։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Դատարանը 20-ամյա Ջեյմս Հովարդ Ջեքսոնին դատապարտել է 21 տարվա ազատազրկման։
Հանցագործը հրաժարվել է դատավորի որոշման դեմ առարկություններից։
2021 թվականի փետրվարին Ջեքսոնը կրակել է երգչուհու շներին ման տվողի վրա, ինչից հետո նա վերցրել է երեք բուլդոգին, որոնցից մեկին հաջողվել է փախնել։ Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը ձերբակալել է հինգ կասկածյալի, որոնցից երկուսը հանցագործության հանցակից են դարձել հարձակումից հետո։
Գողացված ընտանի կենդանիները մի քանի օր անց վերադարձվել են Գագային, նրանց վերադարձի համար փոփ աստղը խոստացել է 500 հազար դոլար պարգևավճար։ Ենթադրվում է, որ հարձակվողները չեն ճանաչել կենդանիների տիրոջը, սակայն հանցագործությունը կատարել են ֆրանսիական բուլդոգների թանկության պատճառով։ Լավ ցեղական շան գինը կարող է հասնել 10 հազար դոլարի։

Աղբյուրը՝ tert.am