Հնդկաստանում գործարկվել է աշխարհում առաջին ոսկու բանկոմատը
Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում գործարկվել է բանկոմատ, որը թույլ է տալիս ոսկի գնել վարկային կամ դեբետային պլաստիկ քարտերից գումարով:
Ինչպես գրում է The Economic Times-ը, սա աշխարհում առաջին նման բանկոմատն է, որն աշխատում է իրական ժամանակի ռեժիմով։
Սարքը արտադրվել է մասնավոր հնդկական Goldsikka Pvt Ltd ընկերության կողմից, որը մշակել է այս սարքի միջոցով ոսկի վաճառելու նորարարական տեխնոլոգիա։ Բանկոմատում պահվում է 5 կգ 24 կարատանոց ոսկի. այն թույլ է տալիս դրանք գնել ութ տարբերակով՝ 0,5 գ-ից մինչև 100 գ: Բանկոմատի կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրա էկրանին ոսկու գինը թարմացվում է իրական ժամանակում՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում այս թանկարժեք մետաղի գնանշումների փոփոխությանը համապատասխան:
Բանկոմատն ունի հաքերներից պաշտպանվելու հուսալի համակարգ։ Ապահովված է ներկառուցված տեսախցիկով, ձայնային ահազանգով և ունի ոստիկանության հետ կապի գիծ։
Goldsikka-ի ներկայացուցիչների խոսքով՝ սարքը բոլորին ընձեռում է ոսկու մեջ ներդրումներ կատարելու հնարավորություն՝ խուսափելով ֆինանսական կորուստներից՝ առանց բանկ կամ ոսկերչական խանութներ այցելելու։
Գործողության առաջին օրը նորարարական բանկոմատը սպասարկել է 20 հաճախորդի։
Goldsikka-ն նախատեսում է Հնդկաստանում տեղադրել այդ բանկոմատներից 3000-ը և իր արտադրանքով դուրս գալ համաշխարհային շուկա:

Աղբյուրը՝ tert.am