The Weeknd-ը ձայնագրել է «Ավատար» ֆիլմի նոր մասի սաունդթրեքը
The Weeknd-ը ձայնագրել է Ջեյմս Քեմերոնի նոր «Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմի սաունդթրեքը և այդ մասին հայտնել սոցիալական ցանցերի իր էջերում՝ կարճ տեսանյութ հրապարակելով ֆիլմի տարբերանշանով՝ նշելով թողարկման ամսաթիվը՝ դեկտեմբերի 16:
Երգչի կողմից արված հրապարակումից հետո ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուն հրապարակել է համատեղ լուսանկար, որին կից գրել է. «Ինչպես կասեր Նավին. «Բարի գալուստ Ավատարների ընտանիք»»՝ նկատի ունենալով Պանդորա մոլորակի վրա ապրող ֆիլմի հերոսին:
Վերլուծաբանների կարծիքով ֆիլմը՝ թողարկվելուց հետո առաջին հանգստյան օրերի ընթացքում կինովարձույթում 175 միլիոն ամերիկյան դոլար շահույթ կունենա: Ավելի վաղ Քեմերոնն ասել էր, որ այն 2 միլիարդ դոլար պետք է շահի՝ ֆիլմի ծախսերը հանելու համար:

Աղբյուրը՝ style.news.am