Տեղական ժողովրդավարության զարգացման և հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը. Արմեն Գևորգյան
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում՝ որպես ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային հարցերով հիմնական զեկուցող, հաշվետու զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը:
«Հարգելի՛ գործընկերներ, COVID-19-ի սահմանափակումներով պարտադրված դադարից հետո Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ նստաշրջանն անցկացվել է առկա ձեւաչափով: Մոնիթորինգային առաքելությունների, հետընտրական զեկույցների եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացմանն առնչվող մի շարք ավանդական հարցերից բացի՝ մասնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են նաեւ ամբողջ Եվրոպայում տարածաշրջանային ինքնության պահպանման եւ զարգացման հարցերի, ինչպես նաեւ՝ հասարակության մեջ ատելության խնդիրների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վրա դրա բացասական ազդեցության վրա: Ի թիվս քննարկված այլ հարցերի՝ կցանկանայի նաեւ ընդգծել կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցերը: ԵԽԽՎ-ի համար կարող է բավական հետաքրքիր եւ օգտակար լինել Կոնգրեսի փորձի ուսումնասիրությունը՝ որոշ եվրոպական խարտիաների եւ կոնվենցիաների «կանաչ ընթերցման» առումով:
Կոնգրեսի մասնակիցները նաեւ կազմակերպության նոր գլխավոր քարտուղար են ընտրել:
Բուռն եւ ակտիվ քննարկում է ծավալվել Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի (GT-SOM4) վերաբերյալ զեկույցի շուրջ: Շատերն են մատնանշել գագաթնաժողովի անցկացման կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ դրա շրջանակում տեղական ժողովրդավարության ինստիտուտների զարգացման եւ հզորացման հատուկ շեշտադրմամբ:
Կոնգրեսում շատ տեսանելի, բավականին օգտակար եւ նախաձեռնող դերակատարում ունեցան երիտասարդ պատվիրակները: Հարգանքով կառաջարկեի նման փորձը դիտարկել նաեւ Խորհրդարանական վեհաժողովի նպատակների համար:
Նախորդ՝ Հանուն ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ժամանակակից համաշխարհային գործերում ընդգծեց նշանակալից մի միտում՝ աճող լարվածությունը, էսկալացիան եւ անորոշությունն աշխարհում: Նշվեց, որ նման միտումների հիմքում ընկած է աճող անհավասարությունը քաղաքացիների, պետությունների եւ մեր հասարակությունների ներսում: Սա իր հերթին առաջ է բերում ավելի շատ մարտահրավերներ, ինչպիսիք են՝ ռեսուրսների ավելի մեծ կենտրոնացում, մի խումբ մարդկանց եւ կորպորացիաների մոտ՝ ազդեցության եւ իշխանության ավելի մեծ աճի ներուժ, հանրային բարիքների եւ հարստության անարդար վերաբաշխման ավելի բարձր աստիճան եւ, հետեւաբար, մարդկանց ընդհանուր բարեկեցության անկում: Նկատում ենք նաեւ կրթության ոլորտում վիճակի վատթարացում աշխարհում եւ, հետեւաբար, ընդհանուր մարդկային կապիտալի անկում:
Որոշակի շեղում կա ներկայացուցչական եւ ուղղակի ժողովրդավարության սկզբունքների եւ պրակտիկայի, մյուս կողմից էլ՝ հիբրիդային քաղաքական ռեժիմների աշխարհագրական ընդարձակումը՝ որպես «նոր նորմա» եւ բնական երեւույթ ընկալելու միջեւ, ինչն ինքնին արդեն իսկ անոմալիա է: Եվրոպան աստիճանաբար դադարում է լինել լավագույն օրինակելի մոդել, քանի որ մի շարք երկրներում տեղի է ունենում մարդու իրավունքների եւ իշխանության կենտրոնացման ընդհանուր վիճակի վատթարացում: Սա հանգեցնում է ժողովրդավարական մշակույթի անկմանն ամբողջ աշխարհում: Բացի այդ, վերը նշված մարտահրավերները պայմանավորված են հետեւյալով.
. Սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով, որոնք դարձել են ատելության խոսք տարածող կեղծ լուրերի աղբյուր եւ հասարակական կարծիքի մանիպուլյացիաների միջոցներ:
. Քաղաքական պոպուլիզմի ընդլայնմամբ, ինչպես աշխարհագրական, այնպես էլ՝ սոցիալական միջավայրի առումով:
Այնուամենայնիվ, չնայած մարտահրավերների եւ դժվարությունների վերը նշված երկար ցանկին, իրենց ազատ եւ ժողովրդավարական հասարակությունները կառուցելու կամ վերակառուցելու ուղղությամբ շատ քաղաքացիների շարունակական ջանքերը պետք է գնահատվեն եւ ընդունվեն: Նոր գաղափարներն ու նախագծերը, հատկապես երիտասարդության մասնակցությամբ, կքաջալերեն բոլորիս, եւ մեր խնդիրն է ոչ միայն ոգեշնչել նրանց, այլեւ ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմաններն այդ ձգտումների իրականացման համար: ԵԽԽՎ-ն պետք է դառնա նրանց ավելի լավ գործընկերը մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանության եւ պահպանման առումով:
Ինչ վերաբերում է Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի 16-րդ լիագումար նիստին, նախեւառաջ կնշեմ քննարկված հարցերի ինստիտուցիոնալ բնույթը: Խորհրդակցական ժողովրդավարության մասին փաստաթուղթը վերջնական մշակման փուլում է: Հանձնաժողովն աշխատում է ժողովրդավարական կառավարման լավագույն փորձի գնահատման չափանիշների հիմնական փաթեթի սահմանման ուղղությամբ՝ հիմնվելով տեղական մակարդակում լավ կառավարման 12 սկզբունքների փորձի վրա: Իր աշխատանքում Կոմիտեն առաջնորդվում է նաեւ նրանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարական գործընթացների որակի գնահատումը դառնում է նոր առաջնահերթություն՝ հիմնված Բարձր մակարդակի աշխատանքային խմբի կողմից ներկայացված եզրակացությունների եւ առաջարկությունների վրա: Հանձնաժողովն ավելի մեծ ուշադրություն կդարձնի կանաչ հանրային կառավարման խնդիրներին: Այդ կապակցությամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, եւ 2023 թ. ապրիլին տեղի կունենա համաժողով:
Հարգելի՛ գործընկերներ,
Եզրափակելով՝ թույլ տվեք փաստել հետեւյալը. 43-րդ Կոնգրեսը եւ Հանուն ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ շարունակում է ծառայել որպես ժողովրդավարական կառավարման հիմք, որտեղ եվրոպացի քաղաքացիները դեռ շարունակում են լիովին զգալ տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում որոշումների պատրաստմանը եւ ընդունմանն ուղիղ ու անմիջական մասնակցության արդյունավետությունն ու օգտակարությունը:
Այս գործընթացի միջոցով ժողովուրդը լիովին գնահատում եւ ընդունում է հասարակական ու քաղաքական կյանքին իր մասնակցության արժեքն ու օգտակարությունը: Սա վճռորոշ նշանակություն ունի ժողովրդավարության եւ ժողովրդավարական կառավարման ապագայի համար:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարծում եմ, որ տեղական ժողովրդավարության զարգացման եւ հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը»,-ասել է Արմեն Գեւորգյանը: