Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ
–Լեռնային Ղարաբաղի հարցում այսօրվա իշխանության և Լևոն Տեր–Պետրոսյանի մոտեցումներում ի՞նչ ընդհանուր կետեր կան։
–Ընդհակառակը։ Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ լրիվ հակառակն է։
–ՀՀ անկախության 20–ամյակի առթիվ իր ելույթում Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է, որ այն մարդիկ, որոնց պետք է բացատրել անկախության արժեքը, իրենց ընդունելության վայրում են, նրանք առավոտյան գտնվում էին կենտրոնական հրապարակում: Իշխանության այսօրվա ներկայացուցիչներին իրո՞ք պետք է բացատրել անկախության արժեքը։
–Կարծում եմ, որ արդեն նախընտրական ժամանակաշրջանում ենք։ Առաջին նախագահին կարելի է հարգանքով մոտենալ՝ որպես առաջին նախագահի, բայց արտահայտություններն ընդհանրապես իմաստազուրկ են։
–Նա նաև հայտարարել է, որ այդ մարդիկ ոչ միայն կապ չեն ունեցել անկախության ձեռքբերման հետ, այլև նրանցից շատ-շատերն ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ, իսկ այսօր հեռուստատեսությունից, բեմերից այնպիսի ճառեր են ասում, կարծես իրենք են կերտել անկախությունը: Կոնկրետ Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունի Լևոն Տեր–Պետրոսյանը։
–Ըստ նրա համակիրների՝ հետևյալն է դառնում, որ ազգ էլ գոյություն չունի, միայն իրենք են։ Բայց ասեմ, որ ընդդիմություն են, և կարծում եմ, որ ընդդիմությունն իր համար պետք է որդեգրի մի կարգախոս և առաջ գնա։ Մարդիկ այդ կարգախոսն են ընտրել, ժողովուրդն էլ կընտրի՝ ո՞ր կարգախոսի հետևից է գնում։ «Ո՛չ անկախ Ղարաբաղ», «Ազգային գործոնը նշանակալի դեր չի կատարելու ազգի և պետության համար»։ Նրանք ա՛յդ կարգախոսով են գնում, մենք՝ լրիվ տարբերակված կարգախոսով։
–Իսկ ՀՀ–ի և ԼՂՀ–ի անկախության ձեռքբերման գործում Լևոն Տեր–Պետրոսյանը որքա՞ն ներդրում ունի՝ հատկապես հաշվի առնելով Արկադի Տեր–Թադևոսյանի և ոչ միայն նրա՛ պնդումները, որ Լևոն Տեր–Պետրոսյանը պատերազմում ունեցած հաջողությունների և առաջընթացների համար պատժել է իրենց։
–Նա ՀՀ առաջին նախագահն է, և անկախությունը ապահովվել է այդ ժամանակաշրջանում, և կարծում եմ, որ ընդհանուր պրոցեսներում վճռական դերակատարում է ունեցել՝ և՛ դրական, և՛ բացասական առումով։ Օրինակ՝ 1992թ. կանխվում էր հետագա պայքարը, առավել ևս՝ խնդիր էր դրված Լաչինի միջանցքը հետ վերադարձնել։ Բայց ճիշտ կլինի, որ հետադարձ հայացքներ չնետենք, որովհետև մենք խնդիրներ ունենք, և ավելի լավ է՝ առաջ գնանք։ Իսկ պատմությունն ինքը մաղ է, ինքը կկանխորոշի։
–Այսօրվա ղեկավարները հոգու խորքում իրենց անկախ համարո՞ւմ են, որովհետև Լևոն Տեր–Պետրոսյանն ընդգծել է, որ այսօրվա ղեկավարներն իրենց համարում են օտարների ճորտը:
–Անկախությունը ղեկավարների կամ անհատ մարդկանց սեփականությունը չէ։ Անկախությունը ժողովրդի գոյության նախապայմանն է։ Յուրաքանչյուր մարդ այն կրում է իր երակներում, և շատ դժվար է բացատրել, թե ընդհանրապես անկախությունը վերջնականապես ինչ է։ Անկախությունը ցանկացած մարդու համար արյուն է։ Եթե արյունը նոսրանում է կամ ընդհանրապես չի լինում, կորցնում է արդեն իր անկախությունը։ Բոլորը փորձում են անկախությունը սահմանել, բայց դա մարդու բնական գործողությունն է, Աստված մարդուն ծնել է անկախ, այդ իմաստով էլ անկախություն է պարգևել ազգերին։ Եվ ազգը պարտավոր է իր անկախությունը միշտ պահպանել։
Գալուստ Սահակյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը