Լրահոս

07.12.2022 11:30


Արտակարգ դեպք՝ «Վաղարշապատ» ԲԿ-ում. վիրաբույժը մարմնական վնասվածք է ստացել

Արտակարգ դեպք՝ «Վաղարշապատ» ԲԿ-ում. վիրաբույժը մարմնական վնասվածք է ստացել

Արմավիրի մարզում, դեկտեմբերի 4-ին, բռնություն է կիրառվել իր մասնագիտական գործունեությունը կատարող բժշկի նկատմամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 23։25-ի սահմաններում «Վաղարշապատ» ԲԿ-ում մի քաղաքացի վիճաբանել է վիրաբույժ՝ 52-ամյա Արմեն Վարդանյանի հետ։

Վիճաբանության ժամանակ այդ քաղաքացին գլխով հարվածել է վիրաբույժի ձախ քունքին, ինչի հետևանքով պատճառվել է վնասվածք։

Ահազանգով հիվանդանոց է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանները պարզել են ենթադրալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և Վաղարշապատի քննչական բաժին ներկայացնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը