Աշխարհ

07.12.2022 13:14


Արգենտինայի փոխնախագահ Քիրշները դատապարտվել է վեց տարվա ազատազրկման

Արգենտինայի փոխնախագահ Քիրշները դատապարտվել է վեց տարվա ազատազրկման

Արգենտինայի փոխնախագահ եւ նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, նրան արգելվել է նաեւ ցմահ պետական պաշտոն զբաղեցնել։ Երեք դատավորների կոլեգիան այսպիսի պատիժ է սահմանել՝ նրան մեղավոր ճանաչելով խարդախության այն սխեմայում, որի հետեւանքով իշխանությունները նրա նախագահ եղած ժամանակ յուրացրել են 1 մլրդ դոլար (856 մլն եվրո)՝ հանրային նախագծերի շրջանակում։ Դատարանը նաեւ մերժել է հանցավոր կազմակերպությունը գլխավորելու մեղադրանքը. այդ հոդվածով պատիժը կարող էր կազմել 12 տարի։

Ինչպես նշել է AP գործակալությունը, սա առաջին դեպքն է, երբ Արգենտինայի փոխնախագահը դատապարտվում է պաշտոնում գտնվելու ժամանակ։ Դատավճիռն ուժի մեջ չի մտնի մինչեւ բողոքարկման քննումը, այդ գործընթացը կարող է տարիներ տեւել, նշել է AP-ը։ Ներկա պահին Արգենտինայի փոխնախագահը իմունիտետ ունի հետապնդումներից։

Այս խորագրի վերջին նյութերը