Աշխարհ

07.12.2022 16:12


Գերմանիայում կանխվել է պետական հեղաշրջման, Բունդեսթագի վրա հարձակման փորձ

Գերմանիայում կանխվել է պետական հեղաշրջման, Բունդեսթագի վրա հարձակման փորձ

Գերմանիայի իրավապահ մարմինները խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացնում քաղաքացիների նկատմամբ, որոնք կասկածվում են պետական հեղաշրջում, ինչպես նաև պատգամավորներին պատանդ վերցնելով՝ Բունդեսթագի վրա հարձակում նախապատրաստելու համար, գրում է kommersant.ru-ն։

25 մարդ արդեն կալանքի տակ է, ասվում է Գերմանիայի Գերագույն դատարանի գլխավոր դատախազի կայքում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալվածները կարող են լինել նեոնացիստական Ռայխսբուրգեր շարժման հետևորդներ՝ ԳԴՀ-ի գոյության ոչ լեգիտիմության հայեցակարգի կողմնակիցներ։

Գերմանիայի գլխավոր դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար։ Նրանցից մեկն ունի Ռուսաստանի քաղաքացիություն։

Իրավապահները կարծում են, որ խոսքը մի կազմակերպության մասին է, որը մտադիր էր ոչնչացնել Գերմանիայում գոյություն ունեցող պետական համակարգը և այն փոխարինել միապետական կառավարման ձևով։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը