Աշխարհ

07.12.2022 16:32


«Պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը». ադրբեջանցի պատգամավորի «խաղաղատենչ» հայտարարությունը

«Պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը». ադրբեջանցի պատգամավորի «խաղաղատենչ» հայտարարությունը

Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հերթական սկանդալային հայտարարությունն է արել։

«Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել թշնամության և պատերազմի պայմաններում։ Մենք պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը»,-ասել է նա Միլի Մեջլիսում ելույթի ժամանակ։

Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի հետ, այլ օգտագործում է խաղաղ գործընթացն ու հռետորաբանությունը իր ծավալապաշտական ​​նպատակներին հասնելու համար։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը