Աշխարհ

07.12.2022 19:01


Լավրովն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ամերիկյան և ԵԱՀԿ-ի նախագծերին

Լավրովն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ամերիկյան և ԵԱՀԿ-ի նախագծերին

Լեհաստանի նախագահության կողմից դրված ականը, որն այլևս դանդաղ գործողության չէ, արագորեն կպայթի ԵԱՀԿ-ի տակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում։

«ԵԱՀԿ-ում փորձեցինք ֆիքսել արտաբյուջետային նախագծերի համակարգը, ցանկացած նորմալ կազմակերպությունում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, եթե երկիրն ուզում է ֆինանսավորել արտաբյուջետային նախագիծ, նա ընտրում է թեմա և համաձայնեցնում է այն երկրների հետ, որոնք ստանում են այդ օգնությունը, հետո այս նախագիծն իրականացվում է կառույցում՝ հաշվի առնելով դրա համապատասխանությունը կազմակերպության նպատակներին: Այսպես ամենուր է, բացի ԵԱՀԿ-ից: Սա նման ականի, որն այլևս դանդաղ գործողության չէ: Այն շատ արագ կպայթի ԵԱՀԿ-ի տակ. այն հիմա լեհերն են դնում»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ նման արտաբյուջետային ֆինանսավորման ծրագրերն ընդունվում են որպես ԵԱՀԿ նախագծեր։

«Օրինակ՝ Միացյալ Նահանգները որոշում է զբաղվել Հայաստանում քաղաքացիական հասարակությամբ և իրականացնել լրագրողներին «ճիշտ ձևով» պատրաստելու նախագիծ։ ԵԱՀԿ-ում դա կազմակերպելու համար պարզապես անհրաժեշտ է նամակ գրել գլխավոր քարտուղարին կամ ներկայիս նախագահին: Այսքանը, և այն Հայաստանում կկոչվի «ԵԱՀԿ նախագիծ»։ Հիմա նույն նախագծերը սնկի պես աճում են Ուկրաինայում»,-ասել է Լավրովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը