Թուրքիայում դանակահարել են կուսակցություններից մեկի առաջնորդին
Նորացման կուսակցության առաջնորդ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազին դանակահարել են։ Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Անկարայում` կուսակցության գրասենյակում։ Անհայտ տղամարդն ընդունելության է գնացել Յըլմազի մոտ, դանակահարել նրան ու փախել։
Կուսակցության գրասենյակում գտնվող աշխատակիցներն առաջին օգնություն են ցուցաբերել գիտակցությունը կորցրած Յըլմազին, շտապօգնություն և ոստիկանություն կանչել։ Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ չի բացառվում, որ հարձակումը կապված է 52-ամյա Յըլմազի՝ հաջորդ տարվա ամռանը երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության հետ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am