Times-ը կազմել Է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակը
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի ընտանիքը Times-ի վարկանիշային ցուցակում ճանաչվել Է աշխարհում ամենահարուստը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Նշվում Է, որ ընտանիքի հարստության հիմքը կազմում են Էներգակիրների վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաև գրագետ ներդրումային քաղաքականությունը, այդ թվում՝ միջոցների ներդրումը տարբեր ընկերություններում և անշարժ գույքի շուկայում:
Ալ Նահայանների կարողությունը գնահատվում Է 300 միլիարդ դոլար: Այդ ընտանիքին Է պատկանում Royal Group ընկերությունը, որտեղ աշխատում Է ավելի քան 27 հազար մարդ, որոնք գործում են զանազան ոլորտներում՝ ֆինանսականից մինչև ռոբոտատեխնիկա: Ընտանիքին են պատկանում բաժնեմասեր Անգլիայի «Մանչեստր սիթի» ֆուտբոլային ակումբում, Իլոն Մասկի SpaceX ընկերությունում և երգչուհի Ռիհաննայի Savage x Fenty նորաձևության տանը:
Վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում Է ամերիկյան Ուոլթոն ընտանիքը՝ Walmart խանութների ցանցի սեփականատերը, որի կարողությունը գնահատվում Է 224,5 միլիարդ դոլար: Հնգյակ են մտել նաև Մարս ընտանիքը (160 միլիարդ դոլար)՝ հրուշակեղենի համանուն ընկերության հիմնադիները, Կոխ ընտանիքը (128,8 միլիարդ դոլար), որը կառավարում Է Koch Industries արդյունաբերական կոնգլոմերատը, և Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը (105 միլիարդ դոլար):