Աշխարհ

08.12.2022 18:49


Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն. դա սկզբունքային քաղաքականություն է. ԻՀՊԿ փոխհրամանատար

Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն. դա սկզբունքային քաղաքականություն է. ԻՀՊԿ փոխհրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ համատեղ հյուսիսային սահմաններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից անցկացված վերջին զորավարժություններին՝ ԻՀՊԿ-ի ղեկավարի տեղակալն ասել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն, քանի որ դա սկզբունքային քաղաքականություն է:

«Երկրների միջև սահմանային վեճը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության. սա կարևոր խնդիր է, և մենք դա պնդում ենք»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը