Լրահոս

08.12.2022 20:17


Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին դեկտեմբերի 11-12-ին ժամանակ առ ժամանակ փակ են լինելու

Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին դեկտեմբերի 11-12-ին ժամանակ առ ժամանակ փակ են լինելու

«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին՝ դեկտեմբերի 10-11-ին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։ Այս մասին տեղեկանում է Ոստիկանության տարածած հայտարարությունից:

«Քանի որ դեկտեմբերի 10-11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։

Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսներն, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն Մարզահամերգային համալիր»,-նշված է հայտարարության մեջ:

Ե՛վ Հանրապետության հրապարակում, և՛ Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղաորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը։

Այս խորագրի վերջին նյութերը