Տնտեսական

09.12.2022 10:28


16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ. կառավարության շենքը կապիտալ վերանորոգում են. «Հրապարակ»

16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ. կառավարության շենքը կապիտալ վերանորոգում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի վաղ գրել էինք, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում է ընթանում: Մինչ դրսից այդ շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։

Բացի այդ՝ եւս 17,5 մլն դրամ է տրամադրվել կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, Բագարտ Բադալյանն ու հատկապես Տարոն Չախոյանը ձմռանը հանկարծ չմրսեն։ Գնումը կատարվել է դեռեւս 2022-ի ապրիլին՝ «Մենարշին» ՍՊԸ-ից, սակայն պայմանագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 30-ին»:

Այս խորագրի վերջին նյութերը