Լրահոս

09.12.2022 12:17


Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով

Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով

Ստեփանավանի ոլորաններում և Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Այս խորագրի վերջին նյութերը