Լրահոս

09.12.2022 20:35


Սելին Դիոնի մոտ հազվագյուտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել

Սելին Դիոնի մոտ հազվագյուտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել

54-ամյա Սելին Դիոնը երկրպագուներին հայտնել է տխուր լուր: Երգչուհին ստիպված կլինի չեղարկել շրջագայությունn առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Արցունքն աչքերին Սելինը ձայնագրել է զգացմունքային տեսաուղերձ, որում նա խոստովանել է, որ տառապում է հազվագյուտ «մկանային կաշկանդվածության համախտանիշով», որն առաջացնում է ցավ և սպազմ, ինչպես նաև ազդում է ձայնալարերի վրա: Այս հիվանդությունը կարող է հրահրել մկանների պատռվածքներ, ինչը մեծապես ազդում է կյանքի որակի վրա, հաճախ խանգարում է մարդուն նորմալ շարժվել, մեքենա վարել և նույնիսկ ուտել:

Ես երկար ժամանակ պայքարում եմ իմ առողջական խնդիրների հետ, և ինձ համար իսկապես դժվար էր դիմակայել այս մարտահրավերներին ու խոսել այն ամենի մասին, ինչի միջով անցել եմ... Ցավով եմ ասում ձեզ, որ փետրվարին չեմ կարողանա վերսկսել իմ եվրոպական շրջագայությունը:

Հիշեցնենք, որ Սելին Դիոնի ձայնի դիապազոնը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է հինգ օկտավայի: Երգչուհին հայտնի դարձավ «My Heart Will Go On» ստեղծագործությամբ, որը դարձավ Ջեյմս Քեմերոնի լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը։ Սելինի դիսկոգրաֆիան ներառում է 27 լիամետրաժ ստուդիական ալբոմ, իսկ ձեռքբերումների գանձարանում կան միանգամից մի քանի «Գրեմմի» մրցանակներ։

Այս խորագրի վերջին նյութերը