Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավելի ավելացել է պետական պարտքը: Քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում»,-նշեց նա:
Ըստ Ավետիսյանի` այս ամենը վտանգավոր է, սակայն, միևնույն ժամանակ, կառավարելի:
«Բայց չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել, օրինակներով դարձնել կատակի, մատների արանքով նայելու առակա, չի կարելի, որովհետև դա վերաբերվում է մեր ապագա սերնդի զարգացմանը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Աղբյուրը՝ aysor.am