Աշխարհ

10.12.2022 11:42


Աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի պատության պատճառով կոնֆլիկտից հետո 1 մարդ է զոհվել

Աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի պատության պատճառով կոնֆլիկտից հետո 1 մարդ է զոհվել

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Խորվաթիայի դեմ խաղում պարտությունից հետո տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է UOL-ը։

Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլո նահանգի Բարետոս քաղաքում։ Ազգային հավաքականի հանդիպումից հետո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում կոնֆլիկտ է ծագել։ Այն վերաճել է զանգվածային ծեծկռտուքի, որն ուղեկցվել է կրակոցներով։ Արդյունքում 17-ամյա մի աղջիկ մահացու հրազենային վիրավորում է ստացել։ Հաղորդվում է նաև, որ վիրավորվել է մահացածի ընկերը։ Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի։

Բրազիլիան ուրբաթ քառորդ եզրափակիչում ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ՝ 1:1: Գոլերն ավելացված ժամանակում խփեցին Նեյմարն ու Բրունո Պետկովիչը։

11 մետրանոց հարվածաշարում փոխչեմպիոններն ավելի դիպուկ են դուրս եկել. Բրազիլացիների հարվածներից մեկը հետ մղեց դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը, ևս մեկ հարված դիպավ դարպասաձողին։ Խորվաթիան հաղթեց 4:2 հաշվով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը