Աշխարհ

10.12.2022 17:41


Մեսին գոլը տոնել է Լուի վան Գալի աչքի առաջ՝ ցուցադրելով Ռիկելմեի ժեստը, ով կոնֆլիկտ ուներ մարզչի հետ (լուսանկար)

Մեսին գոլը տոնել է Լուի վան Գալի աչքի առաջ՝ ցուցադրելով Ռիկելմեի ժեստը, ով կոնֆլիկտ ուներ մարզչի հետ (լուսանկար)

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հոլանդացիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալի աչքի առաջ տոնել է ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Նիդերլանդների դարպասը խփած գոլը (2-2, 4-3 11 մետրանոցներով)։

Հանդիպման 73-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոցը՝ Մեսին վազել դեպի Նիդերլանդների հավաքականի պահեստայինների նստարանն ու ձեռքերը մոտեցնոլվ ականջներին, տոնել խփած գոլը։

Այսպես է իր գոլերը տոնել արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Խուան Ռոման Ռիկելմեն։

Ռիկելմեն «Բարսելոնայում» խաղացել է 2002-2003 թթ․ մրցաշրջանում, երբ Լուի վան Գալը գլխավորում էր կատալոնական թիմը։ Արգենտինացի ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել մարզչի հետ այն պատճառով, որ հոլանդացի մասնագետը պնդել է, որպեսզի Ռիկելմեն խաղա իրեն ոչ հարազատ դիրքում, ինչին դեմ է եղել հենց արգենտինացին։ Արդյունքում Ռիկելմեն ստիպված եղել հեռանալ «Բարսելոնայից» և տեղափոխվել «Վիլյառեալ»։ Վան Գալը նույնպես հեռացել է կատալոնական ակումբից 2002-2003թթ․ մրցաշրջանի վերջում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը