Լրահոս

10.12.2022 20:07


Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի Mercedes-ն ու ՎԱԶ 21010-ը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի Mercedes-ն ու ՎԱԶ 21010-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Իսկոյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նորայր Ջևիկյանի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն․ Ջևիկյանն ու նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 25-ամյա Գարիկ Սիրականյանը, 26-ամյա Դավիթ Մադաթյանն ու 25-ամյա Գոշ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափովել են Գավառ ԲԿ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, Ն․ Իսկոյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում` որպես ավագ քննիչ։

Այս խորագրի վերջին նյութերը