Աշխարհ

11.12.2022 13:03


Ռոնալդուի հարսնացուն քննադատել է Պորտուգալիայի հավաքականի մարզչին

Ռոնալդուի հարսնացուն քննադատել է Պորտուգալիայի հավաքականի մարզչին

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին այն բանի համար, որ նա որոշել էր հարձակվողին թողնել պահեստայինների նստարանին Կատարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի՝ մարոկկացիների հետ խաղում։

«Այսօր ընկերդ ու մարզիչդ սխալ որոշում կայացրեց: Այն ընկերը, ում մասին այնքան հիացմունքի և հարգանքի խոսքեր էիր ասում։ Նա, ով քեզ խաղադաշտ թողնելով, տեսավ, թե ինչպես ամեն ինչ փոխվեց, բայց արդեն ուշ էր։ Չի կարելի թերագնահատել աշխարհի լավագույն խաղացողին, քո ամենահզոր զենքին: Ավելին, պետք չէ աջակցել նրանց, ովքեր դրան արժանի չեն։ Կյանքը մեզ դասեր է տալիս։ Այսօր մենք չպարտվեցինք, սովորեցինք։ Մենք պաշտում ենք քեզ»,-սոցցանցում գրել է Ռոնալդուի հարսնացուն։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը