Աշխարհ

11.12.2022 18:28


Ադրբեջանը դիվանագիտական նոտա է հղել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու արգելքի պատճառով

Ադրբեջանը դիվանագիտական նոտա է հղել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու արգելքի պատճառով

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին դիվանագիտական նոտա է հղել: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը` նրանց տեղակայման վայրերում բնական ռեսուրսների «ապօրինի շահագործումը» կանխելու, ինչպես նաև միջավայրի վրա դրա բացասական ազդեցության հետևանքները վերացնելու համար:

Նշվում է, որ շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորներին պատասխան չի տրվել, խաղաղապահ զորախմբի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել «Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը կանխելու համար»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը