Լրահոս

11.12.2022 18:00


Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի

Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի

Այս տարի ոչ աշխատանքային կլինեն ինչպես դեկտեմբերի 31-ը, այնպես էլ հունվարի 1-ը, հունվարի 2-ը և 6-ը: Նշենք, որ դեկտեմբերի 31-ը շաբաթ օր է, հունվարի 1-ը՝ կիրակի, իսկ 2-ը՝ երկուշաբթի։ Սուրբ Ծնունդը կնշվի ուրբաթ օրը։

Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին։ Այն աշխատանքային կլինի, եթե կառավարությունն այլ որոշում չընդունի։

Ի դեպ, աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը