«Մենակ էր ապրում, լուրջ տղա էր, չգիտենք՝ ինչու է այդ քայլին դիմել». Շինուհայրում տղամարդը նռնակով իրեն պայթեցրել է
Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Շինուհայր բնակավայրում երեկ՝ դեկտեմբերի 11-ին, 57-ամյա տղամարդը նռնակով պայթեցրել է ինքն իրեն։ ՀՀ ոստիկանությունից NEWS.am հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ 1965թ ծնված տղամարդը նռնակը պայթեցնելու եղանակով ինքնասպանություն է գործել։
Մեզ հետ զրույցում Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Սամվել Լալայանը պատմեց, որ ինքնասպանություն գործած Պարգև Սարգսյանը ամուսնացած չէր, ապրում էր միայնակ.
«Նորմալ, լուրջ տղա էր։ Չենք կարողանում հասկանալ, թե ինչու է այդ քայլին դիմել։ Հոգեկան առողջության հետ կապված խնդիր չի ունեցել։ Վարորդ էր, նաև պահակություն էր անում։ Նորմալ ֆինանսական վիճակ ուներ։ Ամուսնացած չէր, չուներ երեխաներ»։