Ադրբեջանցի «ակտիվիստը» հայերեն է խոսում՝ «Երևանցի» Թելմանը հանդես է գալիս Иреван Агрыдаг անվան տակ (տեսանյութ)
Ադրբեջանցիներն այսօր հերթական անգամ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ավելին, նրանք վրաններ են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում։
Նրանք ամեն կերպ շարունակում են սադրանքը, որի նպատակն է Ադրբեջանում ձևավորել հանրային պահանջ՝ ռուս խաղաղապահների դուրսբերման հետ կապված, որի արդյունքում այնուհետև փորձելու են ազատվել Արցախում ապրող հայերից։
Այդ կապակցությամբ այսօր հայտարարություն էր տարածել Արցախի տեղեկատվական շտաբը, որում ասվում էր.
«Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»։
Ադրբեջանական «բնապահպանների» միտինգին, ըստ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների, մասնակցում է նաև պահեստազորի կապիտան, որը ծնվել է Երևանում և տիրապետում է հայերենին: Սոցցանցերում «երևանցի» Թելման Քասիմովը հանդես է գալիս Иреван Агрыдаг անվան տակ:
Ըստ տեղեկությունների՝ նա մինչև 1989 թվականը Հայաստանում է ապրել՝ Երևանի Կրիվոյ կոչվող թաղամասում:

Աղբյուրը` 168.am