Աշխարհ

12.12.2022 16:30


Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար. Դավութօղլու

Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար. Դավութօղլու

Թուրքիայի «Ապագա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։

Թուրքական YeniCag–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութուղլուն, անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ասել է, թե հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ «Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացավ «իր հողերի» զգալի մասը հետ վերցնի Հայաստանից։ Հայաստանը քաղաքական եւ տնտեսական խնդիրներ ունի։ Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար»,–ասել է Դավութօղլուն։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը