Թուրքիան փակել է իր օդային տարածությունը Սիրիայի ինքնաթիռների համար և հայտարարել պաշտոնական կապերի խզման մասին
Թուրքական «Հյուրիեթ»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը արգելել է սիրիական ինքնաթիռներին թռիչքներ կատարել Թուրքիայի օդային տարածքով։ Արգելքը, սակայն, տարածվում է ռազմական ինքնաթիռներին և ռազմամթերք տեղափոխող օդուժին։
Այս որոշումը կայացվել է ՄԱԿ–ի վեհաժողովի շրջանակներում կայացած Էրդողան–Օբամա հանդիպումից անմիջապես հետո։ Էրդողանը նաև հայտարարել է «սիրիական վարչակարգի հետ բոլոր պաշտոնական կապերի խզման» մասին։
Ավելի վաղ Էրդողանը սպառնում էր Սիրիային պատժամիջոցներով, եթե Ասադը վերջ չտար բռնություն կիրառել ընդդիմության կազմակերպած ցույցերի նկատմամբ։