Աշխարհ

13.12.2022 18:46


Իսպանիան մոտ 150 հազար եվրո կհատկացնի 4-օրյա աշխատանքային շաբաթ սահմանող ընկերություններին

Իսպանիան մոտ 150 հազար եվրո կհատկացնի 4-օրյա աշխատանքային շաբաթ սահմանող ընկերություններին

Իսպանիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունը պատրաստվում է մինչև 150 հազար եվրո հատկացնել փոքր և միջին ընկերություններին, որոնք քառօրյա աշխատանքային շաբաթ կսահմանեն առանց աշխատավարձի նվազեցման: Տեղեկությունը հայտնում է RTVE գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ընկերությունները ստիպված կլինեն կրճատել աշխատանքային շաբաթը 10%-ով և այս փոփոխությունը պահպանել առնվազն երկու տարի:

Փորձնական նախագծի բյուջեն կազմում է 10 միլիոն եվրո։ Սակայն ակնկալվում է, որ դրան կարող են միանալ միայն 160 փոքր և միջին ձեռնարկություններ։

Նշվում է, որ այս նախաձեռնության նպատակն է բարձրացնել աշխատողների արտադրողականությունը, աշխատանքային կյանքի հավասարակշռությունը, հավասար հնարավորությունները և ֆիզիկական ու հոգեկան առողջությունը:

Իսպանիայի կառավարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան հրամանագրի նախագիծը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը